Հայաստանում մոտ 600 հակակարկտային կայանք է գործում, դրանց համար ընդհանուր առմամբ ավելի քան 20 մլրդ դրամ է ծախսվել։ Շրջակա միջավայրի նախարարությունից «Ռադիոլուր»–ին փոխանցում են՝ այս պահին հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետությունն են գնահատում, մանրամասներն ավելի ուշ կներկայացնեն։ Իսկ մինչ այդ գնահատումը կարվի՝ փորձագետները պնդում են՝ հակակարկտային կայանքներն արդյունավետ չեն աշխատում, դրանց ծախսը հիմնավորված չէ։
Որպես օրինակ մատնանշում են տարբեր տարիների կարկտից բերքի կորուստը, օրինակ՝ 2014-ին, երբ Արմավիրի 40-ից ավելի համայնքում կարկտի հետևանքով բերքի վնասները։ Անգամ հիշում են, որ առանձին տեղերում կարկուտը լցվել էր հենց հակակարկտային կայանքքների կրակող փողի մեջ։ Տարբեր տարիների մասնագետները նաեւ պնդել են՝ Հայաստանում հակակարտային կայանքներ աշխատեցնելու համար ացետիլեն գազը փոխարինվել է պրոպան-բութան խառնուրդով․ վերջինն ավելի էժան է, բայց կարկտային ամպ չի ցրում՝ պնդում են։
Ծախսել մոտ 20 մլրդ դրամ, երկրում տեղադրել ավելի քան 600 հակակարտային կայանք ու մոտ 20 տարի հետո միայն փորձել հասկանալ՝ արդյունավե՞տ են աշխատում հակակարտային կայանքները, թե ոչ։ Այս հարցում մասնագետների կարծիքները միանշանակ չեն։
2000-ականներին Հայաստանում որոշեցին Արգենտինայի փորձն ուսումնասիրել։ Հակակարկտային կայանքների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ 2004-2005-ին։ Երկար տարիների գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշում է՝ առաջին կայանքները ացետիլեն գազով էին աշխատում։ 2004-ին ձեռք բերվեց 5 կայանք՝ 1 միավորը 19․6 մլն դրամով։ Արդեն մեկ տարի անց՝ նույն ընկերությունից ձեռք էր բերվել 15 կայանք՝ արդեն մեկ միավորի համար վճարելով 12,4 մլն դրամ՝ 7,2 մլն դրամով էժան։ Գումարը ծախսեցին, փորձարկեցին ու թե ինչ պարզվեց՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն է մանրամասնում․
«Քանի որ ացետիլեն գազը թանկ էր, ձեռք բերելը՝ դժվար, տեղի մասնագետներն ացետիլեն գազը փոխարինեցին պրոպան-բութան խառնուրդով»։

Հակակարտային կայանքները շատ պիտանի են։ Դրանց տեղադրումից ի վեր մեր գյուղում կարկուտ չի եկել։ Մեկ տարվա լիցքավորման համար ծախսում ենք 150–200 հազար դրամ
Ճիշտ այն պահից, երբ Հայաստանում սկսեցին հակակարտային կայանքներ արտադրել, դրանց գինը տարիների ընթացքում մի քանի անգամ նվազեց՝ դառնալով մոտ 3․5 մլն դրամ։ Արդյունավետության գնահատման ցուցիչ թերևս կարող է դիտարկվել 2014 -ին Արմավիրի սաստիկ կարկուտը։ 40-ից ավելի համայնքում հակակարտային կայանքները կրակեցին, բայց կարկուտը ոչնչացրեց բերքի 80 տոկոսը։ Գառնիկ Պետրոսյանը շեշտում է՝ Արմավիրում համեմատաբար շատ կայանքներ են տեղադրված։
«Արմավիրի մարզի 42 համայնք մեծ վնաս կրեց։ Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ անգամ առանձին տեղերում կայանքների փողրակների մեջ էր կարկուտը լցված։ Այսինքն՝ այդ հատվածներում զրոյական արդյունք էր։ Կայանքների արդյունավետությունը բավականին ցածր է»։
Մասնագետներն ասում են՝կարկտաբեր ամպերը ձևավորվում են 8-10 հազար մետր բարձրության վրա, մինչդեռ հարվածային ալիք առաջացնող սարքերը, որպիսիք կիրառվում են Հայաստանում, կրակում են առավելագույնը 3 հազար մետր բարձրությամբ։
«Հետևաբար, արդյունք չի կարող տալ։ Շատերը պնդում էին, որ ընդհանրապես նպատակահարմար չէ, անիմաստ»։
Արմավիրի մարզի Փշատավան համայնքի ղեկավար Ազատ Քյարամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, մինչդեռ, ասում է՝ գոհ են հակակարտային կայանքների աշխատանքից։
«Հակակարտային կայանքները շատ պիտանի են։ Դրանց տեղադրումից ի վեր մեր գյուղում կարկուտ չի եկել։ Մեկ տարվա լիցքավորման համար ծախսում ենք 150–200 հազար դրամ»։
Եթե հակակարտային կայանքներն արդյունավետ չեն, կա՞ր ծրագիրն այսքան տարի շարունակելու անհրաժեշտություն՝ հարցնում եմ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալին։ Պետրոսյանը համայնքների ղեկավարներին է մեջբերում՝ նրանք են ցանկացել հակակարկտային կայանքներ ունենալ։ Գիտական միտքն աշխարհում կարկտի դեմ պայքարի բազմաթիվ առաջարկներ է ներկայացնում։ Հռիփսիմե Մկրտչյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում հետազոտությամբ է զբաղվում։ Ֆիզիկոս է, մինչ ԱՄՆ մեկնելն աշխատում էր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Ըստ նրա՝ ապագայի գյուղատնտեսությունն ավելի կանխատեսելի կարող է լինել, այժմ ամպի էլեկտրական կառուցվածքն են ուսումնասիրում, համեմատում են տվյալները, որոշակի մոդելներ են կառուցում՝ հասկանալու այսպես ասած «ամպային» երեւույթները։ Սա ավելի կանխատեսելի կդարձնի ռիսկերն ու անելիքները։
«Հետագայում գիտելիքները հնարավորություն կտան կարկտային երևույթների կանխատեսմամբ զբաղվել։ Այդ դեպքում մեր գյուղատնտեսությունն էլ ավելի կանխատեսելի կդառնա»։
Գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանն ամեն դեպքում վտահ է՝ հակակարտային ցանցերը շատ ավելի արդյունավետ են պաշտպանում կարկտից։ Դրանք էլ, սակայն, թանկ արժեն՝ 1 հա-ի հաշվարկով՝ մոտ 20 հազար դոլար։ Բացի այդ՝ հակակարտային կայանքները նախատեսված չեն հայկական ավանդական այգիների համար։ Դրանք հնարավոր կլինի ներդնել, եթե ինտենսիվ այգեգործությունը զարգանա։
Շրջակա միջավայրի նախարարությունից «Ռադիոլուր»–ին փոխանցեցին՝ այս պահին գնահատում են հակակարկտային կայանքների արդյունավետութունը։ Ըստ նախնական գնահատականի՝ դա ընդամենը 4 տոկոս է։ Հակակարկտային կայանքների հետագա «ճակատագիրն» ինչպիսին կլինի, ինչ կորոշի գերատեսչությունը՝ կշարունակե՞ն դրանք շահագործվել, թե ոչ՝ դեռ պարզ չէ։ Հակակարկտային ցանցերի տրամադրում էլ դեռ պետական որեւէ ծրագրով չի նախատեսվում։ Առայժմ գյուղացիներին կարելի է հուսադրել նրանով, որ կարող են կարկտահարության ռիսկերն ապահովագրել։